Բաղադրիչներ
Նրբաբլիթների համար`
300 գ ալյուր
0,5 թ/գ աղ
3 ճ/գ շաքարավազ
1 թ/գ խմորիչ
1 լ տաք կաթ
3 ձու
100 մլ ձեթ
Խճողակի համար`
50 մլ ձեթ
100 գ աղացած միս + 1 թ/գ աղ
1 գլուխ սախ
1 գազար
300 գ կաղամբ
աղ
սև պղպեղ
համեմի աղացած սերմ
կանաչ սոխ
Պատրաստման եղանակը
Տաք կաթին ավելացնել 3 ձու, ձեթ և լավ խառնել
Ալյուրը մաղել, ավելացնել աղ, շաքարավազ, խմորիչ, լավ խառնել և ավելացնել կաթին
Ծածկել, թողնել 5 րոպե և տապակել
Աղացած միսը 3 րոպե տապակել 50 մլ ձեթով, ավելացնել աղ, մանրացրած սոխ, քերած գազար և թողնել 5 րոպե
Ավելացնել մանր կտրատած կաղամբ, թողնել 5 րոպե, ապա համեմել աղով, սև պղպեղով, համեմեի աղացած սերմով, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 20 րոպե
Կանաչ սոխի վրա եռման ջուր լցնել, թողնել 3 րոպե
Յուրաքանչյուր նրբաբլիթի մեջ 1-ական ճ/գ խճողակ դնել, անկյունները հավաքել: Կապել կանաչ սոխով
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ