Բաղադրիչներ
400 գ ծաղկակաղամբ
½ կարմիր պղպեղ
½ դեղին պղպեղ
1 գլուխ սոխ
3 ձու
200 մլ կաթ
2 ճ/գ ալյուր
5 գ խմորիչ
2 ճ/գ ձեթ
մաղադանոս
100 գ պանիր
աղ
Պատրաստման եղանակը
Ծաղկակաղամբը խաշել աղաջրում
Սոխն ու պղպեղները կիսալուսնաձև կտրատել, 7 րոպե տապակել` ավելացնելով աղ

Առանձին տարայի մեջ ձու կոտրել, ավելացնել կաթ, աղ, ալյուր, խմորիչ, լավ խառնել, ավելացնել ձեթ, մանրացրած մաղադանոս և լավ խառնել

Կաղապարի մեջ ձեթ քսել, լցնել խաշած ծաղկակաղամբը, տապակած բանջարեղենը

Ավելացնել կաթով զանգվածը, քերած պանիր և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ