Ընդամենը 30 րոպե, և դուք ունեք այսպիսի գեղեցիկ, ախորժելի, շատ համեղ ջեռեփուկ` հավի կրծքամսով և սոուսով

Բաղադրիչներ

500 գ հավի կրծքամիս

աղ

սև և կարմիր պղպեղներ

30 մլ ձեթ

½ դեղին պղպեղ

½ կարմիր պղպեղ

1 լոլիկ

50 գ պանիր

Սոուսի համար`

3 ձու

250 գ թթվասեր

չորացրած ռեհան

աղ

սև պղպեղ

150 գ պանիր

Կաղապարի չափը`16*16 սմ

Պատրաստման եղանակը

Միսը խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, ձեթ և լավ խառնել: Կաղապարի ներսը պատել կարագով, լցնել համեմված միսը

Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղները

Առանձին տարայի մեջ 3 ձու կոտրել, ավելացնել թթվասեր, չորացրած ռեհան, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Ավելացնել քերած պանիր, խառնել, լցնել մսի վրա, ավելացնել կիսալուսնաձև կտրատած լոլիկ, քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Զարդարեք մանրացրած համեմով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում