Բաղադրիչներ
200 գ ծովախեցգետնի ձողիկներ
5 խաշած ձու
3 թարմ վարունգ
100 գ մարինացված եգիպտացորեն
200 գ մայոնեզ
100-150 գ պանիր
սամիթ
1 ատամիկ սխտոր
1 թ/գ մանանեխ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Մանրացրած սամիթը, քերած պանիրը, սև պղպեղը, ճզմած սխտորը, մայոնեզն ու մանանեխը խառնել իրար և թողնել մի կողմ
Ծովախեցգետնի ձողիկները խորանարդաձև կտրատել, ավելացնել խորանարդաձև կտրատած ձու, վարունգ, եգիպտացորեն
Ավելացնել պատրաստած սոուսը և լավ խառնել
Համտեսելու ժամանակն է )))
Բարի ախորժակ