Չափազանց պարզ, բայց և շա՜տ համեղ բլիթներ, որոնք չսիրելն անհնար է: Խնձորով բլիթներ

Բաղադրիչներ

150 մլ տաք կաթ

2 ճ/գ շաքարավազ

1 ձու

50 մլ ձեթ

5 գ խմորիչ

400 գ ալյուր

30 գ կարագ

Միջուկի համար`

2-3 խնձոր

2 ճ/գ շաքարավազ

0,5 թ/գ դարչին

Վերջնական տեսքի համար`

30 գ կարագ

2 ճ/գ շաքարավազ

3 ճ/գ ալյուր

1 ձվի դեղնուց + 1 թ/գ կաթ

Պատրաստման եղանակը

Կաթին ավելացնել շաքարավազ, ձու և լավ խառնել: Ավելացնել խմորիչ, ալյուր, աղ, լավ խառնել և խմոր հունցել։ Ծածկել սննդային պոլիէթիլենով և թողնել 1 ժամ

Միջուկի համար անհրաժեշտ է շաքարավազին ավելացնել դարչին և լավ խառնել

Խնձորը կիսալուսնաձև կտրատել, թաթախել շաքարավազի խառնուրդի մեջ

Խմորը բաժանել 10 հավասար մասերի, գնդել, ծածկել, թողնել 5 րոպե, ապա գրտնակել

Յուրաքանչյուրի վրա կարագ քսել, խնձորները դնել, և անկյուններից հավաքել (մեկի մեջ կտրատած խնձոր դնել, շրջանաձև փաթաթել, կենտրոնում դնելու համար)

Դնել կաղապարի մեջ, ձվի դեղնուցն ու կաթը խառնել իրար և քսել բլիթների վրա

Առանձին տարայի մեջ կարագ, շաքարավազ և ալյուր լցնել, լավ տրորել և ավելացնել բլիթներին: Դնել 180°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում