Բաղադրիչներ
1 սմբուկ
1 ատամիկ սխտոր
աղ
սև պղպեղ
1 ձու
50 գ պարմեզան պանիր
3-4 տերև ռեհան
100 գ պաքսիմատ
100 գ ցանկացած այլ տեսակի պանիր
Պատրաստման եղանակը
Սմբուկները խորանարդաձև կտրատել: Թավայի մեջ 1 րոպե տապակել 1 ատամիկ սխտոր, հանել, լցնել սմբուկը, ավելացնել աղ, սև պղպեղ, թողնել 3 րոպե, այնուհետև ծածկել կափարիչն ու թողնել միջին ջերմության կրակին 15 րոպե
Ավելացնել ձու, մի պտղունց աղ, սև պղպեղ, մանր քերիչով անցկացրած պարմեզան պանիր, պաքսիմատ և լավ խառնել
1-ական ճ/գ վերցնել, կոտլետի պես բացել, 1 կտոր պանիր դնել և գնդաձև հավաքել
Բոլոր կողմերից տապակել
Զարդարեք տոմատի սոուսով և մատուցեք )))
Բարի ախորժակ