Բաղադրիչներ
1 շերտավոր խմոր
2 սմբուկ
100 գ պանիր
100 գ խոզապուխտ
30 գ պարմեզան պանիր
ռեհան
աղ
սև պղպեղ
ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Սմբուկները երկարությամբ կտրատել, համեմել աղով և թողնել 10 րոպե
Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, ձիթայուղ քսել, շարել սմբուկները, համեմել սև պղպեղով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Տեղափոխել շերտավոր խմորի վրա, ավելացնել պարմեզան պանիր, ռեհան
Ավելացնել խոզապուխտ, պանիր, փաթաթել ռուլետի պես
Բաժանել մասերի, դնել ջեռոցի տապակի մեջ, ավելացնել պարմեզան պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 25-30 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ