Բաղադրիչներ
7 կգ սմբուկ
3 կգ կանաչ պղպեղ
3 կգ կարմիր պղպեղ
1 կգ գազար
1,5 կգ սոխ
1 լ ձեթ
500 գ տոմատի մածուկ
1 կապ մաղադանոս
աղ
Պատրաստման եղանակը
Սմբուկները մաքրել, երկարությամբ կտրատել, 2 կողմից թեթև տապակել, լցնել քամիչի մեջ, քամված ձեթը առանձնացնել, իսկ սմբուկները աղալ

Պղպեղները խորովել, մաքրել կեղևն ու աղալ

Գազարի կեղևը հեռացնել, խաշել և աղալ
Սոխն աղալ, ավելացնել սմբուկի քամած ձեթը և դնել կրակին
Ավելացնել աղացած գազարը, թողնել 5 րոպե

Ավելացնել աղացած սմբուկը, լավ խառնել, թողնել 5 րոպե, այնուհետև ավելացնել պղպեղները

500 գ տոմատի մածուկը բացել ջրով և ավելացնել մյուս բաղադրիչներին, ավելացնել մանրացրած մաղադանոս, աղ և թողնել մինչև պատրաստ լինի

Լցնել ապակե տարաների մեջ և ստերիլիզացնել 15-20 րոպե

Բարի ախորժակ