Բաղադրիչներ
700 գ խաշած փոքր կարտոֆիլ
120 գ պանիր
1 թ/գ աղ
սամիթ, կանաչ սոխ
2 ատամիկ սխտոր
2 ճ/գ կարագ
2 ճ/գ ձեթ
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
½ թ/գ սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սխտորը մանրացնել, 1 րոպե տապակել կարագով և ձեթով, ավելացնել սև և կարմիր պղպեղներ, լավ խառնել
Ավելացնել խաշած կարտոֆիլները, թողնել մի փոքր կարմրեն
Ավելացնել մանրացրած սամիթ և կանաչ սոխ, քերած պանիր, ծածկել կափարիչը, թողնել 3 րոպե և վերցնել կրակից
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ