Բաղադրիչներ
1,5 կգ սմբուկ
Սամիթ, մաղադանոս
1 ատամիկ սխտոր
1 ճ/գ աղ
70 գ 9% քացախ
70 գ ձեթ
Պատրաստման եղանակը
Սմբուկները միջին երկարությամբ կտրատել, լցնել եռման ջրի մեջ, ավելացնել 0,5 թ/գ աղ, դնել կրակին և թողնել 10 րոպե: Ժամանակ առ ժամանակ սեղմել, որպեսզի բոլոր սմբուկները ընկղմվեն ջրի մեջ
Սամիթը մանրացնել, ավելացնել մանրացրած սխտոր, աղ, քացախ, ձեթ և լավ խառնել
Ավելացնել խաշած սմբուկները, լավ խառնել
Լցնել ապակե տարաների մեջ և 30 րոպե ստերիլիզացնել
Բարի ախորժակ