Բաղադրիչներ
2 գազար
աղ
սև պղպեղ
1 գլուխ սոխ
½ դեղին պղպեղ
½ կանաչ պղպեղ
1 կարմիր պղպեղ
4 կարտոֆիլ
1-1,5 լ ջուր + 500 մլ
50 գ մակարոն
անանուխ, մաղադանոս
2 ձու
100 գ թթվասեր
Պատրաստման եղանակը
Գազարն անցկացնել քերիչով, համեմել աղով և 2 րոպե տապակել: Ավելացնել մանրացրած սոխ, թողնել կրակին 3 րոպե

Ավելացնել մանրացրած գունավոր պղպեղները, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 5 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլ, 1 լ ջուր, սև պղպեղ, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 10 րոպե

Եռալուց հետո ավելացնել 500 մլ ջուր, թողնել եռա, ապա ավելացնել մակարոն, թողնել 5-6 րոպե, ավելացնել մանրացրած անանուխ և մաղադանոս

2 ձվին ավելացնել թթվասեր, լավ խառնել, ապուրի ջրից 1-2 շերեփ ավելացնել, լավ խառնել և լցնել ընդհանուր ապուրի մեջ

Եվս 2 րոպե թողնել կրակին և մատուցել )))

Բարի ախորժակ