Փորձեք 1 անգամ, և այսուհետ դուք կպատրաստեք այն հենց ա՛յս բաղադրատոմսով: Պահածոյացված լոլիկ

Բաղադրիչներ

2 կգ լոլիկ

60 գ շաքարավազ

1 գլուխ սխտոր

100 գ ռեհան

2 թ/գ աղ

3 ճ/գ շաքարավազ

100 մլ ձեթ

1 ճ/գ կարմիր քաղցր պղպեղ

կծու պղպեղ` ըստ ցանկության

(Նախատեսված է 4 հատ 250 մլ ապակե տարայի համար)

Պատրաստման եղանակը

Լոլիկներն աղալ կամ հարել բլենդերով, դնել ուժեղ կրակին, ծածկել կափարիչը: Երբ սկսի եռալ` կրակն իջեցնել և ևս 10 րոպե թողնել եփվի

Քամիչի և շերեփի օգնությամբ հեռացնել հեղուկ մասը, որպեսզի ստացվի թանձր զանգված

Ավելացնել շաքարավազ, աղ, կծու և քաղցր պղպեղներ, ճզմած սխտոր, ձեթ, լավ խառնել, թողնել 5 րոպե

Ավելացնել մանրացրած ռեհան, ծածկել կափարիչն ու թողնել կրակին ևս 20 րոպե

Լցնել ստերիլացված ապակե տարաների մեջ, ծածկել, մի քանի ժամ թողնել, ապա պահհպանել հով վայրում

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում