Ա՛յս բաղադրատոմսով դուք կստանաք յուրօրինակ համով տապակած սմբուկ: Տապակած սմբուկ` սոուսով

Բաղադրիչներ

2 սմբուկ

4 ճ/գ սոյայի սոուս

2 ճ/գ ձեթ

1 թ/գ մեղր

1 թ/գ բանջարեղենի համար նախատեսված համեմունք

2 ճ/գ ջուր

Պատրաստման եղանակը

Սմբուկները կիսել: Կաթսայի մեջ եռման ջուր լցնել, խոր ափսե դնել, սմբուկները դնել ափսեյի մեջ, ծածկել կափարիչն ու 10 րոպե դնել կրակին

Սմբուկները հանել, մի կողմից երկարությամբ կտրել

Միջուկի վրա խորանարդաձև կտրվածքներ անել

Սոյայի սոուսին ավելացնել ձեթ, մեղր, բանջարեղենի համար նախատեսված համեմունք կամ ըստ ճաշակի, ջուր և լավ խառնել

Թավայի մեջ լցնել 2 ճ/գ ստացված սոուսից, ավելացնել սմբուկները: Մնացած սոուսը լցնել սմբուկների վրա և 2 կողմից տապակել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում