Բաղադրիչներ
1-2 դդմիկ
աղ
100 գ պանիր
3 ճ/գ թթվասեր
2 ճ/գ ալյուր
2 ձու
2 լոլիկ
մաղադանոս
1-2 ատամիկ սխտոր
Պատրաստման եղանակը
Դդմիկը երկարությամբ կտրատել, համեմել աղով և 10 րոպե թողնել
Յուրաքանչյուր դդմիկը թաթախել նախ ալյուրի, ապա ձվի մեջ և 2 կողմից տապակել
Պանիրն անցկացնել քերիչով, ավելացնել թթվասեր, մանրացրած մաղադանոս, սխտոր, լավ խառնել
Ստացված խճողակից 1-ական թ/գ դնել յուրաքանչյուր դդմիկի մեջ, ավելացնել 1 կտոր լոլիկ և ռուլետի պես փաթաթել
Վայելեք )))
Բարի ախորժակ