Բաղադրիչներ
2 սմբուկ
400 գ լոլիկ
2 ատամիկ սխտոր
թարմ ռեհան
2 ճ/գ բալզամիկ քացախ
ձիթայուղ
աղ
սև պղպեղ
օրեգանո
Պատրաստման եղանակը
Սմբուկը շրջանաձև կտրատել, 10 րոպե թողնել աղաջրում, ապա չորացնել: Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, ձիթայուղ քսել, շարել սմբուկները, համեմել աղով, սև պղպեղով, ձիթայուղ քսել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե
Լոլիկը խորանարդաձև կտրատել, ավելացնել ճզմած սխտոր, մանրացրած ռեհան, ձիթայուղ, բալզամիկ քացախ, աղ, սև պղպեղ, օրեգանո, լավ խառնել և թողնել 15 րոպե
Սմբուկները շարել մատուցվող ափսեյի մեջ, ավելացնել լոլիկը և մատուցել )))
Բարի ախորժակ