Բաղադրիչներ
2 կարտոֆիլ
1 գլուխ սոխ
1, ½ գունավեր պղպեղներ
300 գ հավի կրծքամիս
100 գ պանիր
4 ձու
Կանաչ սոխ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սոխը և կարտոֆիլը բարակ, կիսալուսնաձև կտրատել, 5 րոպե տապակել թույլ կրակի վրա

Ավելացնել խորանարդաձև կտրատած գունավոր պղպեղները, աղ և թողնել ևս 5 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած հավի կրծքամիս, սև պղպեղ, ծածկել կափարիչն ու թողնել 10 րոպե

4 ձվին ավելացնել մի պտղունց աղ, տապակած միսն ու բանջարեղենը, լավ խառնել, լցնել հրակայուն տարայի մեջ

Քերած պանիր ավելացնել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Զարդարեք մանրացրած կանաչ սոխով և մատուցեք )))

Բարի ախորժակ