Բաղադրիչներ
2 սմբուկ
4 կարտոֆիլ
100 գ պանիր
պաքսիմատ
պարմեզան պանիր
աղ
օրեգանո
ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Սմբուկը կիսալուսնաձև կտրատել, համեմել աղով և թողնել 10 րոպե
Կաղապարի մեջ ձիթայուղ քսել, պաքսիմատ ցողել, 1 շարք սմբուկ շարել
Կարտոֆիլը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել սմբուկին: Նույն հաջորդականությամբ ևս 1, 2 շարք դնել
Ավելացնել քերած պանիր, այնուհետև ևս 2 շերտ բանջարեղեն շարել
Ձիթայուղ լցնել, պաքսիմատ ցողել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 25 րոպե
Ավելացնել քերած պանիր, պարմեզան պանիր, օրեգանո և ևս 10 րոպե թողնել ջեռոցում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ