Այսպիսի տարբերվող, համեղ կոլոլակներ դուք դեռ չեք փորձել: Սմբուկով կոլոլակներ

Բաղադրիչներ

1 սմբուկ

1 գլուխ սոխ

2 ձու

80 գ պաքսիմատ

աղ

սև պղպեղ

3 ատամիկ սխտոր

200 գ ալյուր

100 մլ ջուր

սամիթ, համեմ

1 ձվի դեղնուց

½ կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած սմբուկ, թողնել 7-8 րոպե, համեմել աղով և վերցնել կրակից

Ավելացնել ձու, մանրացրած սամիթ, համեմ, սխտոր, սև պղպեղ և լավ խառնել

Ավելացնել պաքսիմատ, լավ խառնել, գնդիկներ ձևել

Թաթախել ալյուրի մեջ և տապակել

Տեղափոխել մեկ այլ թավայի մեջ, ավելացնել 100 մլ ջուր, ծածկել կափարիչն ու թողնել 10 րոպե

1 ձվի դեղնուցին ավելացնել ½ կիտրոնի հյութ, լավ խառնել և ավելացնել տապակին

Զարդարեք համեմով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում