Կաթնաշոռային փափուկ բուլկիներ

Բաղադրությունը

  • 2 հատ ձու,
  • 60 գ շաքարավազ,
  • 250 գ կաթնաշոռ,
  • 250 գ ալյուր,
  • 2 ճաշի գդալ ձեթ,
  • վանիլին,
  • 1 պտղունց աղ,
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ,
  • շաքարի փոշի:

Պատրաստման եղանակը

Ձուն, շարավազը և աղը ձեռքի հարիչով հարել: Այնուհետև ավելացնել կաթնաշոռը (առանց մեծ հատիկների) և խառնել:

Զանգվածի վրա ավելացնել ձեթ, վանիլին ու կրկին լավ խառնել:

Ալյուրի մեջ փխրեցուցիչ ավելացնել, մաղով անցկացնել և լցնել կաթնաշոռով զանգվածի մեջ:

Խմորը խառնել գդալով, իսկ հետո երբ պնդանա, տրորել ձեռքերով: Ստացվում է ձեռքերին մի փոքր կպչող խմոր:

Խմորին երշիկի պես երկարավուն տեսք տալ, և բաժանել 12 մասի:

Յուրաքանչյուր մասին բուլկու տեսք տալ, դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի թավայի մեջ, դրանց վրա ձվի դեղնուց քսել և թխել նախապես տաքացված ջեռոցում 180 ջերմաստիճանում մոտ 25 րոպե:

Ցանկության դեպքում մատուցելիս բուլկիների վրա շաքարի փոշի շաղ տալ:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում