Բաղադրիչներ
1,5 կգ ձմերուկի կեղև
ջուր
2 ճ/գ սոդա
2 լ ջուր
800 գ շաքարավազ+1 լ ջուր
5 մեխակ
0,5 կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Ձմերուկի կանաչ կեղևը հեռացնել, սպիտակ հատվածները խորանարդաձև կտրատել, ավելացնել ջուր (պետք է ծածկի ձմերոկի կտորները), սոդա, լավ խառնել, ծածկել և 1 գիշեր թողնել
Ջուրը քամել, լցնել 2 լ եեռացող ջրի մեջ, խառնել, թողնել եռա և վերցնել կրակից
Առանձին կաթսայի մեջ շաքարավազ և 1 լ ջուր լցնել, դնել կրակին, ավելացնել մեխակ, թողնել 10 րոպե, ապա ավելացնել եռացրած ձմերուկը, ծածկել կափարիչն ու թողնել միջին ջերմության կրակին 30 րոպե: Լավ խառնել և ևս 1,5 ժամ եփել
Ավելացնել 0,5 կիտրոնի հյութ և վերցնել կրակից
Կարող եքմատուցել կամ պահպանել ապակե տարայի մեջ 2 օր )))
Բարի ախորժակ