Շատ գեղեցիկ, համեղ և յուրօրինակ նախուտեստ, որը կզարդարի ձեր ընթրիքի սեղանը: Շերտավոր խմորով և սնկով բլիթներ

Բաղադրիչներ

700 գ շերտավոր խմոր

200 գ սունկ

20 մլ ձեթ

1 գլուխ սոխ

աղ

40 գ թթվասեր

50 գ սպանախ

100 գ պանիր

1 ձու

Պատրաստման եղանակը

Շերտավոր խմորից շրջանակներ կտրել, 4 կողմից կտրվածք անել

Սունկը մանր կտրատել, 4 րոպե տապակել, ավելացնել մանրացրած սոխ, թողնել 3 րոպե

Ավելացնել աղ, թթվասեր, սպանախ, թողնել 5 րոպե

Յուրաքանչյուր շրջանակի կենտրոնում 2 թ/գ ստացված խճողակից լցնել, ավելացնել քերած պանիր, անկյունները ծաղկի պես հավաքել

Պատել ձվով և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում