Բաղադրիչներ
8 հատ նրբերշիկ
1 ճ/գ կարագ
ձիթայուղ
200 գ խաշած բրինձ
200 գ տոմատի սոուս
120 մլ ջուր
170 գ մարինացված եգիպտացորեն և ոլոռ
1 լոլիկ
½ գլուխ սոխ
2 ատամիկ սխտոր
համեմ
սև և կարմիր պղպեղներ
օրեգանո
պանիր
Պատրաստման եղանակը
Թավայի մեջ կարագ և ձիթայուղ լցնել, ավելացնել մանրացրած սոխ, սխտոր, թողնել 2 րոպե, ապա ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկը և թողնել ևս 2 րոպե
Ավելացնել տոմատի սոուս, ջուր, սև և կարմիր պղպեղներ, օրեգանո, լավ խառնել, թողնել 3 րոպե, այնուհետև ավելացնել նրբերշիկները, մի պտղունց աղ և թողնել 5 րոպե
Համեմը, եգիպտացորենն ու ոլոռը 2 րոպե տապակել 1ճ/գ կարագով, ավելացնել խաշած բրինձը, թողնել ևս 2 րոպե
Լցնել հրակայուն տարայի մեջ, ավելացնել նրբերշիկները
Ավելացնել քերած պանիր, օրեգանո և դնել 200°С տաքացրած ջեռոցում 10-15 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ