Բաղադրիչներ
2 սմբուկ
1 ճ/գ ալյուր
1/2 թ/գ աղ
1/3 թ/գ սև պղպեղ
1 ճ/գ ձիթայուղ
300 գ յոգուրտ
1 թ/գ հատիկավոր մանանեխ
3 ատամիկ սխտոր
սամիթ
Պատրաստման եղանակը
Սմբուկները խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ, ալյուր, սև պղպեղ, ձիթայուղ, լավ խառնել: Դնել 180°С տաքացրած ջեռոցում 15 րոպե
Յոգուրտին ավելացնել մանանեխ, սամիթ, սխտոր, լավ խառնել
Լցնել սմբուկների վրա, լավ խառնել և մատուցել )))
Բարի ախորժակ