Բաղադրիչներ
Խմորի համար`
200 մլ կաթ
8 գ խմորիչ
300 գ ալյուր
աղ
50 գ շաքարավազ
2 ձու
Միջուկի համար`
75 գ փափուկ կարագ
30 գ կանաչ սոխ
3 ատամիկ սխտոր
2 գլուխ սոխ
150 գ սունկ
150 գ պանիր
20 գ կանաչ սոխ
50 գ թթվասեր
1 ձվի դեղնուց
Կաղապարի չափը-30 սմ
Պատրաստման եղանակը
Ալյուրին ավելացնել աղ, շաքարավազ, 2 ձու
Կաթին ավելացնել խմորիչ, խառնել, ծածկել,10 րոպե թողնել, ապա ավելացնել ալյուրին

Լավ խառնել, խմոր հունցել, ծածկել և 30 րոպե թողնել: Ստացված խմորը բաժանել 12 հավասար մասերի

Գնդիկներ անել, երկարությամբ գրտնակել

Կանաչ սոխը մանրացնել, ավելացնել փափուկ կարագին, ավելացնել մանրացրած սխտոր և լավ խառնել

Ստացված զանգվածից 1-ական թ/գ դնել յուրաքանչյուր խմորի վրա, տարածել, ռուլետի պես փաթաթել, անկյունները կտրել, հավասարեցնել

Կաղապարի ներսը պատել կարագով, շարել ստացված ռուլետները, ծածկել և թողնել 30 րոպե

Սոխը կիսալուսնաձև կտրատել, տապակել 3 րոպե, ավելացնել շրջանաձև կտրատած սունկ, թողնել 5 րոպե և վերցնել կրակից

Ավելացնել քերած պանիր, թթվասեր, լավ խառնել և լցնել ընդհանուր ուտեստի կենտրոնում: Ձվի դեղնուց քսել խմորի վրա և դնել 180°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ