Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
300 գ աղացած միս
½ կարմիր պղպեղ
աղ
2 ճ/գ տոմատի մածուկ
1 ատամիկ սխտոր
100 մլ ջուր
2 սմբուկ
3 ձու
50 գ պանիր
Պատրաստման եղանակը
Սոխը մանրացնել, 2 րոպե տապակել, ապա ավելացնել աղացած միսը
Ավելացնել աղ, խորանարդաձև կտրատած պղպեղ, թողնել 3 րոպե, այնուհետև ավելացնել տոմատի մածուկ, մանրացրած սխտոր, լավ խառնել, թողնել 3 րոպե
Ավելացնել 100 մլ ջուր, խառնել, ծածկել կափարիչն ու թողնել 10 րոպե
Սմբուկը խորանարդաձև կտրատել, տապակել, այնուհետև ավելացնել մսին
Ավելացնել ձու, ծածկել կափարիչն ու թողնել 5 րոպե
Ավելացնել քերած պանիր, թողնել ևս 3 րոպե և վերցնել կրակից
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ