Յուրօրինակ, համեղ աղցան, որը կդառնա ձեր ընթրիքի սեղանի զարդը: Տավարի լյարդով աղցան

Բաղադրիչներ

500 գ տավարի լյարդ

4 ձու

Աղ

1 ճ/գ ալյուր

2 գազար

3 թթու վարունգ

1 գլուխ սոխ

50 գ ընկույզ

150 գ մայոնեզ

սամիթ

Պատրաստման եղանակը

Լյարդը մանր կտրատել, 10 րոպե տապակել և վերցնել կրակից

Գազարն անցկացնել քերիչով 3-4 րոպե տապակել և ավելացնել մսին

Առանձին թավայի մեջ տապակել կիսալուսնաձև կտրատած սոխը և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել երկարությամբ կտրատած վարունգը

4 ձվին ավելացնել աղ, լավ խառնել, ավելացնել ալյուր, խառնել և նրբաբլիթների պես տապակել: Ռուլետի պես փաթաթել, կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել մանրացրած ընկույզ, մայոնեզ, սամիթ, աղ, լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում