Բաղադրիչներ
500 գ շերտավոր խմոր
500 գ աղացած միս
1 գլուխ սոխ
աղ
սև պղպեղ
սխտորի փոշի
1 ձու
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել աղ, սև պղպեղ, սխտորի փոշի, ձու, մանրացրած սոխ և լավ խառնել
Շերտավոր խմորից շրջանակներ կտրել
Յուրաքանչյուրի մեջ միս դնել, աստղի պես անկյուններն ամրացնել
Ստացված անկյունների վրա 3-ական կտրված անել, ձվի դեղնուց քսել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 25 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ