Բաղադրիչներ
4-5 լոլիկ
3 գլուխ սոխ
4-5 ատամիկ սխտոր
5 ճ/գ ձեթ
1,5 թ/գ մեղր
2 ճ/գ կիտրոնի հյութ
1/2 թ/գ օրեգանո
1/2 թ/գ սև պղպեղ
1 թ/գ աղ
թարմ ռեհան, համեմ
Պատրաստման եղանակը
Ձեթին ավելացնել աղ, օրեգանո, սև պղպեղ, ճզմած սխտոր, մեղր, կիտրոնի հյութ և լավ խառնել
Սոխը շրջանաձև կտրատել, 1 շերտ շարել կաղապարի մեջ, ավելացնել շրջանաձև կտրատած լոլիկի 1 շերտ, մանրացրած կանաչեղեն, լցնել համեմաված ձեթի մի մասը, և այս նույն հաջորդականությամբ ևս 1 շերտ շարել
Ծածկել սննդային պոլիէթիլենով, 1-2 անգամ թափահարել և 2-3 ժամ թողնել սառնարանում
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ