Բաղադրությունը
- 450 գ ալյուր,
- 250 մլ կեֆիր կամ մածուն,
- 100 մլ ձեթ,
- 100 գ շաքարավազ,
- 2 թեյի գդալ փխրեցուցիչ,
- 1 հատ ձու:
Պատրաստման եղանակը
Ձուն և կեֆիրը խառնել, ավելացնել ձեթը ու կրկին խառնել:
Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել զանգվածին՝ զուգահեռաբար խառնելով:
Վերջում ավելացնել փխրեցուցիչը, կրկին խառնել, և հենց խմորը սկսի պնդանալ, ձեռքերով տրորել:
Ստացվում է փափուկ և մի փոքր կպչուն խմոր:
Խմորը ծածկել սննդային տոպրակով և 15 րոպե թողնել, որ հանգստանա:
Խմորից փոքր գնդեր առանձնացնել, ձեռքով տրորելով երկարավուն դարձնել և օղակի պես փակել:
Բոլոր բլիթները մի կողմով թաթախել շաքարավազի մեջ:
Ջեռոցի ամանի մեջ յուղաթուղթ փռել, բլիթները դասավորել մեջը և թխել մոտ 25 րոպե 200 ջերմաստիճանում:
Բարի ախորժակ