Խմորի համար հարկավոր է
4 հատ ձու,
400 գր ալյուր,
3 ճաշի գդալ մեղր,
150 գ շաքարավազ,
ընկույզ՝ ըստ ճաշակի,
մի փոքր վանիլին,
0.5 ճաշի գդալ քացախ,
1 թեյի գդալ սոդա:
Կրեմի համար հարկավոր է
400 գր եփած խտացրած կաթ,
50 մլ կոնյակ,
150 գր կարագ,
մի փոքր վանիլին:
Պատրաստման եղանակը
Խորը աման վերցնել, ձուն ջարդել, ավելացնել շաքարավազը, վանիլինը և լավ հարել: Հարել այնքան, մինչև փրփրած և փքված զանգված կստացվի:
Մեկ այլ ամանի մեջ ալյուրը և սոդան մաղով անցկացնել, հետո լավ խառնել:
Կրկին վերադառնալ առաջին ամանին, որի մեջ հարվել էր ձուն: Ստացված զանգվածին ավելացնել ծորացող մեղրը և կրկին մի լավ խառնել, մինչև միասեռ զանգված ստանալը:
Այնուհետև այս զանգվածին ավելացնել քացախը և շարունակել խառնել: Հետո կամաց-կամաց ավելացնել ալյուրը՝ զուգահեռաբառ խառնելով:
Ընկույզը մանր կտրատել, ավելացնել խմորի մեջ և կրկին խառնել: Ընկույզը կարելի է նախապես մի փոքր չորացնել ջեռոցում:
Ստացված խմորը բաժանել 2 մասի:
Ձևամանի մեջ հարկավոր է յուղաթուղթ դնել և վրան տարածել խմորի մի մասը:
Թխել 180 ջերմաստիճանում 20-30 րոպե:
Պատրաստի շերտերը հավասարեցնել՝ կտրելով ծայրերը: Ավելացած կտրոներով ձևավորել թխվածքը:
Ստացված շերտերի վրա թխելուց հետո առաջացած ուռուցիկ մասերը ևս կտրել երկայնքով:
Բոլոր շերտերը թրջել շաքարաջրով կամ թեյով:
Պատրաստել կրեմը: Նախ լավ հարել կրեմը, այնուհետև ավելացնել եփած խտացրած կաթը, շարունակել հարել: Դրանից հետո ավելացնել կոնյակը, մի փոքր վանիլին՝ ըստ ցանկության, և ևս մեկ անգամ հարել:
Կրեմը քսել շերտերին: Ձևավորել փշրանքներով, ընկույզով և շոկոլադով:
Բարի ախորժակ