Բաղադրիչներ
5 խոշոր կարտոֆիլ
500 գ աղացած միս
100 գ պանիր
5 հատ չերրի լոլիկ
50 գ տոմատի սոուս
աղ
սև պղպեղ
չորացրած ռեհան և անանուխ
սամիթ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը մաքրել, բաժանել 2 մասի, կենտրոնում փոսիկ անել, ապա մի փոքր խաշել (հենց սկսի եռալ` վերցնել կրակից)
Աղացած մսին ավելացնել աղ, սև պղպեղ, չորացրած ռեհան և անանուխ, լավ խառնել և փոքրիկ գնդիկներ ձևել
Հրակայուն տարայի մեջ ձեթ քսել, շարել կարտոֆիլը, ավելացնել քերած պանիր
Ավելացնել միսը, տոմատի սոուսը
Ավելացնել քերած պանիր, լոլիկները կիսել, շարել կարտոֆիլների վրա և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35 րոպե
Զարդարեք մանրացրած սամիթով և մատուցեք )))
Բարի ախորժակ