Ավելի պարզ տարբերակով պատրաստվող մեղրային տորթ

Բաղադրությունը

Խմոր

  • 150 գ կարագ,
  • 2 հատ ձու,
  • 200 գ շաքարավազ,
  • 320 գ ալյուր,
  • 1 թեյի գդալ սոդա,
  • 2 ճաշի գդալ մեղր:

Կրեմ

  • 400 գ թթվադեր
  • 2-3 ճաշի գդալ շաքարի փոշի:

Պատրաստման եղանակը

Կարագը, մեղրը, շաքարավազը խառնել, դնել կրակին: Հենց զանգվածը սկսի եռալ, ավելացնել սոդան, լավ խառնել ու միանգամից հանել կրակից, թողնել, որ հովանա:

Զանգվածը կարամելի գույն է արդյունքում ունենում:

Հովանալուց հետո զանգվածի վրա ավելացնել ձուն և հարել:

Այնուհետև 2-3 մասով ավելացնել մաղված ալյուրը և հարել, իսկ պնդանալուց հետո խառնել:

Խմորը բաժանել 2 հավասար մասի: Ստացվում է քսովի խմոր:

Ջեռոցի ձևամանի մեջ յուղաթուղթ փռել, և խմորի մի մասը լցնել մեջը ու տարածել:

Թխել 12-15 րոպե 200 ջերմաստիճանում:

Թխված շերտի ծայրերը հավասարեցնել ու բաժանել 3 մասի:

Նույն կերպ պատրաստել  նաև խմորի 2-րդ մասը:

Ընդհանուր խմորի 2 մասից ստացվում է 6 շերտ:

Կրեմը պատրաստելու համար հարել/խառնել  բարձր յուղայնությամբ թթվասերը և շաքարի փոշին:

Կրեմը քսել յուրաքանչյուր շերտերին: Տոթն ամբողջությամբ ծածկել կրեմով, և վրան շաղ տալ կտրված կողքերից ստացված փշրանաքները:

Մի քանի ժամ թողնել, որ կրեմը ներծծվի:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում