Իսկ դուք փորձեք կարտոֆիլից կոտլետներ պատրաստել հենց ա՛յս տարբերաակով` ձեզ դուր կգա: Կարտոֆիլով կոտլետներ

Բաղադրիչներ

3 խաշած կարտոֆիլ

1 խաշած գազար

1 գլուխ սոխ

100 գ պանիր

4 ճ/գ ալյուր

2 ձու

պաքսիմատ

աղ

սև պղպեղ

մաղադանոս

Պատրաստման եղանակը

Խաշած կարտոֆիլն ու գազարը քերիչով անցկացնել, ավելացնել մանրացրած մաղադանոս, աղ, սև պղպեղ

Սոխը կիսալուսնաձև կտրատաել 2 րոպե տապակել, ապա ավելացնել քերած պանիր, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Լավ խառնել, ավելացնել ալյուր, դարձյալ լավ խառնել

Ստացված զանգվածից միջին մեծության կոտլետներ ձևել

Թաթախել նախ ձվի, ապա պաքսիմատի մեջ և 2 կողմից տապակել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում