Ամառն առանց այս բանջարեղենի անհնար է վայելել: Թեթև, համեղ և միշտ սիրելի դդմիկը` սոուսով

Բաղադրիչներ

1 դդմիկ

աղ

սև պղպեղ

չորացրած ռեհան

ձիթայուղ

սխտորի փոշի

2 ճ/գ ալյուր

Սոուսի համար`

2 ճ/գ մայոնեզ

2 ատամիկ սխտոր

աղ

սամիթ, մաղադանոս

Պատրաստման եղանակը

Դդմիկը խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ, սև պղպեղ, չորացրած ռեհան, սխտորի փոշի, ձիթայուղ, ալյուր և լավ խառնել: Յուղաթուղթը մի քիչ տրորել, ապա փռել կաղապարի մեջ, լցնել համեմած դդմիկը և դնել 190°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե

Սոուսի համար անհրաժեշտ է մայոնեզին ավելացնել ճզմած սխտոր, աղ, սև պղպեղ, մանրացրած սամիթ,  մաղադանոս և լավ խառնել

Լցնել արդեն պատրաստ դդմիկների վրա և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում