Բաղադրիչներ
1 կգ խոզի փափկամիս
5-6 կարտոֆիլ
աղ
սև պղպեղ
1 գլուխ սոխ
120 գ պանիր
1 ճ/գ հատիկավոր մանանեխ
3 ճ/գ յոգուրտ
1 ճ/գ մայոնեզ
Պատրաստման եղանակը
Միսը 0,5-0,7 մմ հաստությամբ կտրատել, ծեծեել, համեմել աղով, սև պղպեղով, ծածկել սննդային պոլիէթիլենով և թողնել 10 րոպե
Կարտոֆիլն անցկացնել քերիչով, ճզմել` հեռացնելով ավելորդ հեղուկը, համեմել աղով, սև պղպեղով
Կաղապարի ներսը պատել ձեթով, լցնել քերած կարտոֆիլը, կիսալուսնաձև կտրատած սոխը, շարել միսը
Պանիրը քերել, ավելացնել հատիկավոր մանանեխ, յոգուրտ, մայոնեզ, լավ խառնել և ավելացնել մսին
Ծածկել յուղաթղթով, ապա փայլաթիթեղով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե
Կարող եք մատուցել որևէ թեթև աղցանով )))
Բարի ախորժակ