Բաղադրիչներ
800 գ հավի կրծքամիս
400 գ սունկ
200 գ տոմատի սոուս
3 ճ/գ սոյայի սոուս
3 ճ/գ մեղր
1 կոճապղպեղ (3 սմ)
4 ատամիկ սխտոր
100 գ պանիր
1 թ/գ օրեգանո
½ թ/գ սև պղպեղ
2 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
1 թ/գ քիմիոն
1 թ/գ աղ
Պատրաստման եղանակը
Տոմատի սոուսին ավելացնել սոյայի սոուս, մեղր, աղ, սև և կարմիր պղպեղներ, օրեգանո, քիմիոն: Իմբիրն ու սխտորը մանրացնել, ավելացնել սոուսին և լավ խառնել
Հավի կրծքամիսը բաժանել միջին մեծության խորանարդների և ավելացնել սոուսին
Ավելացնել շրջանաձև կտրատած սունկը, լավ խառնել, լցնել կաղապարի մեջ
Ծածկել փայլաթիթեղով, մի քանի տեղից ծակծկել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Ավելացնել քերած պանիր և ևս 10 րոպե թողնել ջեռոցում
Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))
Բարի ախորժակ