Ֆանտաստիկ նախուտեստ է, որը պարզապես չի մնա սեղանին: Բանջարեղենային կեկսեր

Բաղադրիչներ

1 դդմիկ

1 գազար

1 գլուխ սոխ

3 ճ/գ ալյուր

4 ճ/գ ջուր

1 ձու + 1 ճ/գ ձեթ

աղ

Պատրաստման եղանակը

Սոխը, գազարը, դդմիկը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, ծածկել կափարիչն ու 10 րոպե թողնել միջին ջերմության կրակին

Խոր տարայի մեջ ալյուր լցնել, ավելացնել ջուր, ձու, ձեթ, աղ և լավ խառնել

Ավելացնել տապակած բանջարեղենը

Ստացված զանգվածը լցնել կեկսերի համար նախատեսված ձևի մեջ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում