Ամենագեղեցիկ, համեղ և պահանջված նախուտեստը: Կարտոֆիլով պանրիկներ

Բաղադրիչներ

300 գ խաշած կարտոֆիլ

Նեխուրի տերև

¼ սև պղպեղ

¼ աղ

2 ճ/գ եգիպտացորենի օսլա

100 գ պանիր

ալյուր

1 ձու

200 գ պաքսիմատ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը ճզմել, ավելացնել նեխուրի մանրացրած տերև, աղ, սև պղպեղ, եգիպտացորենի օսլա և լավ խառնել

1-ական ճ/գ կարտոֆիլ վերցնել, մի քիչ բացել

Յուրաքանչյուրի մեջ 1 կտոր պանիր դնել, փակել

Թաթախել նախ ալյուրի, ապա ձվի, պաքսիմատի մեջ և 30 րոպե թողնել սառնարանում

Տապակել տաք և առատ ձեթի մեջ

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում