Բաղադրիչներ
2 դդմիկ
1 լոլիկ
100 գ պանիր
3-4 ատամիկ սխտոր
2-3 ճ/գ մայոնեզ
3 ձու
ալյուր
աղ
սև պղպեղ
սամիթ, մաղադանոս
Պատրաստման եղանակը
Դդմիկը երկարությամբ կտրատել, 2 կողմից համեմել աղով և թողնել 10 րոպե
Պանիրն անցկացնել մանր քերիչով, ավելացնել մանրացրած սամիթ, մաղադանոս, սխտոր, սև պղպեղ, մայոնեզ և լավ խառնել
Անձեռոցիկի օգնությամբ չորացնել դդմիկները, թաթախել նախ ալյուրի, ապա ձվի, դարձյալ ալյուրի մեջ և 2 կողմից տապակել
Յուրաքանչյուր դդմիկի մեջ 1-ական թ/գ պանրային զանգված դնել, տարածել, լոլիկը խորանարդաձև կտրատել, 1-ական թ/գ դնել
Ռուլետի պես փաթաթել, փայտիկով ամրացնել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ