Ձեր հյուրերն առաջինը հենց ա՛յս աղցանը կփորձեն: Ամենաարագ, մատչելի և համեղ աղցաններից մեկը` վարունգով և գազարով

Բաղադրիչներ

800 գ վարունգ

1 գազար

Կանաչ սոխ

2-3 ատամիկ սխտոր

½ թ/գ աղ

½ թ.գ շաքարավազ

1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ

1 թ/գ համեմի աղացած սերմ

½  կծու պղպեղ

50 մլ 6% քացախ

100 մլ ձեթ

Պատրաստման եղանակը

Վարունգը միջին մեծությամբ կտրատել, ավելացնել քերած գազար, մանրացրած սխտոր, կծու պղպեղ, կանաչ սոխ, աղ, շաքարավազ, համեմի աղացած սերմ, կարմիր քաղցր պղպեղ, ձեթ և լավ խառնել

Ավելացնել քացախ, լավ խառնել, ծածկել և 1-2 ժամ թողնել սառնարանում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում