Բաղադրիչներ
2 գլուխ սոխ
1 գազար
2 ատամիկ սխտոր
2 կարտոֆիլ
150 գ կաղամբ
1 ճ/գ աղ
0,5 թ/գ սև պղպեղ
2 դափնու տերև
4 ճ/գ բրինձ
300 գ բանջարեղեն` պղպեղ, լոբի, եգիպտացորեն, ոլոռ
1,7 լ եռման ջուր
3 ճ/գ ձեթ
սամիթ, մաղադանոս
Պատրաստման եղանակը
Սոխը մանրացնել, 2 րոպե տապակել: Ավելացնել մանր կտրատած գազար, սխտոր և թողնել 2 րոպե
Ավելացնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլ, կաղամբ, աղ, սև պղպեղ, դափնու տերև, լավ խառնել և թողնել 2 րոպե
Ավելացնել բրինձ, բարնջարեղեն` բոլորը միասին 300 գ և թողնել 3 րոպե
Ավելացնել եռման ջուր, ձեթ և թողնել թույլ կրակին 25-30 րոպե
Ավելացնել մանրացրած սամիթ, մաղադանոս և մատուցել )))
Բարի ախորժակ