Ամենաարագ, համեղ և գեղեցիկ թխվածքաբլիթների բաղադրատոմսը դուք արդեն ունեք

Բաղադրիչներ

1 ձու

3 ճ/գ շաքարավազ

աղ

1 թ/գ վանիլային շաքարավազ

150 մլ մածուն կամ կեֆիր

70 մլ ձեթ

350 գ ալյուր

1 թ/գ փխրեցուցիչ

3 ճ/գ շականակագույն շաքարավազ

Պատրաստման եղանակը

Ձուն, շաքարավազը, վանիլային շաքարավազը, 1 պտղունց աղը, մածունը կամ կեֆիրը, ձեթը խառնել իրար

Մաս-մաս ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, լավ խառնել, խմոր հունցել

Բաժանել 12-13 գնդիկների

Յուրաքանչյուրը գրտնակել, ռուլետի պես փաթաթել

Անկյունից շրջանաձև, խխունջի պես փաթաթել, ամրացնել

Թաթախել շականակագույն շաքարավազի մեջ, շարել ջեռոցի տապակի վրա և դնել 180°С տաքացրած ջեռոցում 25-30 րոպե

Վայելելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում