Ամենագունեղ, գեղեցիկ և ախորժելի աղցաններից մեկը: Բանջարեղենային աղցան

Բաղադրիչներ

1-2 վարունգ

2 լոլիկ

1 պղպեղ

1 գլուխ կարմիր սոխ

4 խաշած ձու

1 տուփ մարինացված սունկ

1 տուփ մարինացված եգիպտացորեն

1 տուփ ձիթապտուղ

150 գ պանիր

150 գ խոզապուխտ

համեմ

աղ

30 մլ ձիթայուղ

0,5 կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը

Վարունգը, լոլիկը, պղպեղը, սոխը կիսալուսնաձև կտրատել, իսկ ձուն երկարությամբ բաժանել 4 մաս

Մատուցվող ափսեյի մեջ լցնել վարունգը, լոլիկը, պղպեղը, սոխը

Ավելացնել, մարինացված սունկը, եգիպտացորենը, ձիթապտուղը, պանիրը, խոզապուխտը

Ավելացնել խաշած ձուն, մանրացրած համեմը

Ձիթայուղն ու կիտրոնի հյութը խառնել իրար, ավելացնել աղ, լավ խառնել և լցնել աղցանի վրա

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում