Բաղադրիչներ
1 ծաղկակաղամբ
1 գլուխ սխտոր + 200 մլ եռման ջուր
800 գ հավի կրծքամիս
1 ձու
1 թ/գ աղ
1/3 թ/գ սև պղպեղ
5-6 ճ/գ եգիպտացորենի օսլա
3 ճ/գ սոյայի սոուս
800 գ լոլիկ
800 գ վարունգ
3-4 բուլղարական պղպեղ
համեմ + 2 ատամիկ սխտոր
1 թ/գ համեմի աղացած սերմ
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
0,5 թ/գ կարմիր կծու պղպեղ
տաքացրած ձեթ
Պատրաստման եղանակը
Ծաղկակաղամբը դնել եռացող ջրի մեջ և ևս 5-7 րոպե եռացնել
1 գլուխ սխտորը կտրատել, եռման ջուր ավելացնել և 10 րոպե թողնել մի կողմ
Հավի կրծքամիսը կտրատել, ավելացնել աղ, սև պղպեղ, ձու, եգիպտացորենի օսլա, սոյայի սոուս, լավ խառնել և 40 րոպե թողնել մի կողմ
Տապակել լավ տաքացրած ձեթի ձեթի մեջ
Լոլիկը, պղպեղն ու վարունգը բաժանել միջին մեծության կտորների
Ավելացնել ծաղկակաղամբը, տապակած հավի միսը, մանրացրած համեմն ու սխտորը, 1 թ/գ աղ
Համեմի աղացած սերմը, կարմիր քաղցր և կծու պղպեղները խառնել իրար, ավելացնել 2 ճ/գ տաքացրած ձեթ, խառնել, ավելացնել առանձնացրած սխտորի ջուրը, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Խառնել, 30 րոպե թողնել սառնարանում և մատուցել )))
Բարի ախորժակ