Բաղադրությունը
- 350 գ ալյուր,
- 120 գ կարագ,
- 100 գ թթվասեր,
- 50 գ շաքարավազ,
- 1 հատ ձու,
- 1/2 թեյի գդալ սոդա,
- 1/4 թեյի գդալ աղ,
- ջեմ:
Պատրաստման եղանակը
Ալյուրը մաղել:
Սառը կարագը քերիչով անցկացնել և ավելացնել ալյուր վրա: Զանգվածը ձեռքերով տրորել:
Մեկ այլ ամանի մեջ ձուն, շաքարավազը և թթվասերը լավ խառնել/հարել, այնուհետև ավելացնել սոդա, աղ ու կրկին խառնել:
Այս զանգվածն ավելացնել ալյուրով զանգվածի վրա, և խմոր հունցել: Անհրաժեշտության դեպքում կրկին ալյուր ավելացնել:
Խմորը բաժանել 2 մասի և գրդնակել 4-5 մմ հաստությամբ:
Յուրաքանչյուր շերտ բաժանել քառակուսիների, մեջտեղի մասում մի փոքր ջեմ դնել, և միմյանց միացնել 2 հակառակ կողմերը:
Թխել 10-15 րոպե 180 ջերմաստիճանում: Ջեռոցի ամանի մեջ նախապես յուղաթուղթ փռել:
Բարի ախորժակ