Բաղադրիչներ
Խմորի համար`
7 ձու
220 գ շաքարավազ
2 ճ/գ մեղր
1 թ.գ սոդա
1 ճ/գ 6% քացախ
220 գ ալյուր
40 գ կակաո
Կրեմի համար`
300 մլ 33% սերուցք
150 գ եփովի կրեմ կամ խտացրած կաթ
400 գ ելակ
Պատրաստման եղանակը
Ձուն և շաքարավազը հարել: Ավելացնել մեղր և շարունակել հարել
Սոդան և քացախը խառնել իրար, ավելացնել ընդհանուր զանգվածին և հարել
Կակաոն և ալյուրը խառնել իրար, մաս-մաս ավելացնել խմորին և խառնել
Ստացված խմորը բաժանել 3 հավասար մասերի: Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռել, յուրաքանչյուր մասը առանձին-առանձին լցնել, հավասարապես տարածել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 10 րոպե
Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է սերուցքը հարել, ավելացնել խտացրած կաթ կամ եփովի կրեմ և շարունակել լավ հարել
2 շերտերի վրա կրեմ քսել, կտրատած ելակ ավելացնել
3-րդ շերտի վրա կրեմ քսել, կակաո ցողել և ձևավորել
1 ժամ թողեք սառնարանում և մատուցեք )))
Բարի ախորժակ