Բաղադրիչներ
6 կտոր պանիր
6 կտոր խոզապուխտ
100 գ քերած պանիր
6 ձու
աղ
3-4 կտոր հաց
Պատրաստման եղանակը
Հացի միջուկներից շրջանակներ կտրել: Կեկսի համար նախատեսված ձևի մեջ ձեթ քսել, հացի կտորները դնել
Յուրաքանչյուրի վրա 1-ական կտոր պանիր դնել
Ավելացնել 1-ական կտոր խոզապուխտ, քերած պանիր
Յուրաքանչյուրի մեջ 1-ական ձու դնել, համեմել աղով և դնել 190°С տաքացրած ջեռոցում 8-10 րոպե
Հանել, քերած պանիր ավելացնել և ևս 5 րոպե թողնել ջեռոցում
Նախաճաշը պատրաստ է )))
Բարի ախորժակ