Բաղադրությունը
- 5 հատ կարտոֆիլ,
- 100 գ կարագ,
- 5 ճաշի գդալ քերված պանիր,
- 3 ատամիկ սխտոր,
- կանաչի,
- պղպեղ,
- աղ:
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խաշել, զգուշությամբ կիսել 2 հավասար մասի:
Պանիրը քերիչով անցկացնել:
Կանաչին կտրատել, իսկ սխտորը ճզմել և ավելացնել քերված պանրի վրա: Այնուհետև ավելացնել փափուկ կարագ ու խառնել: Ցանկության դեպքում կարելի է համեմել աղով և պղպեղով:
Ջեռոցի ձևամանի մեջ յուղաթուղթ դնել, վրան ձեթ քսել, և մեջը դնել կարտոֆիլները:
Նախքան ամանի մեջ դնելը, կարտոֆիլների վրա սխտորային զանգվածից քսել:
Եփել 10-15 րոպե 250 ջերմաստիճանում:
Բարի ախորժակ