Շատ պարզ, մատչելի, գեղեցիկ և համեղ նախուտեստ` սմբուկով

Բաղադրիչներ

2 սմբուկ

2 ձու

պաքսիմատ

ալյուր

2 ատամիկ սխտոր

3 ճ/գ մայոնեզ

1 լոլիկ

հազարի տերևներ

աղ

Պատրաստման եղանակը

Սմբուկը երկարությամբ կտրատել, համեմել աղով, թաթախել նախ ալյուրի, ապա ձվի և պաքսիմատի մեջ

2 կողմից տապակել

Մայոնեզին ավելացնել ճզմած սխտոր և լավ խառնել: Լոլիկը միջին մեծությամբ կտրատել

Յուրաքանչյուր սմբուկի մեջ 1-ական թ/գ մայոնեզ քսել, հազարի տերև և 1 կտոր լոլիկ դնել, փաթաթել ռուլետի պես

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում