Բաղադրիչներ
400 գ խաշած կանաչ լոբի
500 գ խաշած հավի կրծքամիս
2 լալիկ
համեմ
20 գ քնջութ
Սոուսի համար`
100 մլ ձիթայուղ
3 ճ/գ սոյայի սոուս
1 ճ/գ հատիկավոր մանանեխ
2 ատամիկ սխտոր
աղ
Պատրաստման եղանակը
Հավի միսը բզկտել: Լոլիկի միջուկները հանել` մնացած մասը երկարությամբ կտրատել և ավելացնել հավի մսին
Ավելացնել խաշած լոբի, մանրացրած համեմ
Առանձին տարայի մեջ ձիթայուղ լցնել, ավելացնել սոյայի սոուս, մանանեխ, աղ, ճզմած սխտոր և լավ խառնել
Սոուսն ավելացնել աղցանին և լավ խառնել
Ավելացնել քնջութ և մատուցել )))
Բարի ախորժակ